ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Սարկազմն ինտելեկտի ապացույց չէ

Նանա ԳՆԴՈՅԱՆ. Սարկազմն ինտելեկտի ապացույց չէ
22.04.2013 | 17:52

Հետաքրքիր հոգեբանություն ունեն նրանք, ովքեր ծաղրում են կամ գրոտեսկի են ենթարկում Հայոց ցեղասպանության թեմայի ամենամյա արծարծումն ու այդ կապակցությամբ մեր հասարակությունում թուրքերի հանդեպ ձևավորված բացասական վերաբերմունքը: Ինձ մի հարց է հետաքրքիր` ըստ ձեզ, ճիշտը ո՞րն է, մոռանալ սեփական պատմությունն ու առհասարակ շրջել 1915-ի է՞ջը: Ես, իհարկե, չեմ տառապում ռոմանտիզմով և չեմ պնդում, թե իրատեսական է Թուրքիայից պահանջել քրդերով բնակեցված Արևմտյան Հայաստանը, սակայն նույն պրագմատիզմի տեսանկյունից, որի ջատագով որպես փորձում են հանդես գալ մեր վայ-հայրենասերները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հարցում Հայոց ցեղասպանությունը շատ անգամ անկյունաքարային դեր ունի, հատկապես եթե հաշվի առնենք, որ հարևան թուրքական պետությունները շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը մեր երկրի նկատմամբ: Եկեք մի պահ պատկերացնենք` կկարողանայի՞ն, արդյոք, հրեաները ստիպել Գերմանիային ճանաչել Հոլոքոսթը, եթե իրենց մեջ մեծամասնություն կազմեին նրանք, ովքեր կծաղրեին հունվարի 27-ը` Հոլոքոսթի զոհերի հիշատակման միջազգային օրը: Դժվար թե, սեփական ազգի անցած ուղին և տառապանքը հրեաների համար, երևի թե, «առաջադեմ ու լիբերալ» երևալու մոլուցքից ավելի ուժեղ է:

Հ.Գ. Սարկազմի կիրառումը միշտ չէ, որ ինտելեկտի և առաջադիմության նշան է, որոշ դեպքերում այն վկայում է դրանց բացակայության մասին:

Դիտվել է՝ 2134

Մեկնաբանություններ

դարձ կապ